Բանակցությունների արդյունք է և արտացոլում է երկրների ներդրումները. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ ընկերության մասնաբաժինների բաշխման մասին

Բանակցությունների արդյունք է և արտացոլում է երկրների ներդրումները. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ ընկերության մասնաբաժինների բաշխման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներինը, իսկ 26% մասնաբաժինը կպահպանի Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ տվյալ համամասնությամբ բաշխումն արդարացի է համարում:

«Դա բանակցությունների արդյունք է և արտացոլում է երկրների ներդրումները: ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու, հիմնական բանը, որ Հայաստանը իր կողմից ներդնելու է, կառուցապատման իրավունքն է, բավականին արդար բաշխում է: Խոսքն առաջիկա 49 տարվա մասին է, դրանից հետո արդեն բաժնեմասերի համամասնությունը փոխվելու է և գրեթե հավասար է դառնալու»,-ասաց Միրզոյանը:

Ակնկալվում է, 49 տարի հետո համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։

Leave a comment