Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «որոշ ուժեր պատրաստում են պատերազմ՝ ծանր հետեւանքներով»:
«Պատերազմի կուսակցությունն ամեն օր դառնում է ակնհայտ: Այդ ուժերն ու շրջանակներն ասում են, որ դեմ չեն խաղաղությանը, երկրորդիվ խոսում են՝ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը:
Այդ պատերազմը հղի է ոչ միայն տարածքային, այլեւ՝ ինքնիշխանության կորստով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ ուժերից ոմանք չեն հասկանում, թե ինչ են ասում.
«Այն տեքստերը ուրիշ տեղ են գրված՝ նրանք կարդացողի կարգավիճակում են։ Իրենց խոսացածը չհասկացող ուժերը եւ քաղաքական գործիչները չպետք է կարողանան ՀՀ-ում որեւէ պաշտոնական կարգավիճակի հավակնեն»: