Իրանում պատերազմին դեմ արտահայտված ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ հետաքննություն են սկսել

Իրանում պատերազմի դեմ բողոքի պատճառով հրաժարական տված ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթի նկատմամբ հետաքննություն է սկսվել․ գրում է NBC News-ը։

Ըստ գործին ծանոթ աղբյուրի՝  Հետաքննությունների դաշնային բյուրոն  (ՀԴԲ) Քենթի նկատմամբ հետաքննություն է վարում գաղտնի տեղեկության արտահոսքի համար։

Աղբյուրն NBC News-ին հայտնել է, որ հետաքննությունն սկսվել է նախքան Քենթի հրաժարականը։

Քենթը երեքշաբթի հայտարարեց, որ համաձայն չէ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշմանը, և որ Իրանի կառավարությունն «անխուսափելի սպառնալիք» չի ներկայացնում, ինչպես պնդում է Թրամփի վարչակազմը։

Հիշեցնենք, որ հրաժարական տալով՝ Քենթը կոչ էր արել Թրամփին Իրանի հարցում «փոխել կուրսը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment