Ինչպես է կազմակերպվելու խաղողի մթերման գործընթացը այս տարի․ տեխնիկական վերազինումներ

Ինչպես է կազմակերպվելու խաղողի մթերման գործընթացը այս տարի․ տեխնիկական վերազինումներ

2026 թվականին խաղողի մթերման գործընթացը նախատեսվում է կազմակերպել առանց խոչընդոտների՝ ինչպես նախորդ երկու տարիներին։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նրա խոսքով՝ մթերողների հետ աշխատանքը սկսվել է տարեսկզբից՝ մթերման գործընթացի կազմակերպման և կարողությունների ապահովման նպատակով։Մթերման ենթակառուցվածքների ընդլայնման շրջանակում «Պռոշյանի կոնյակի գործարանը» ձեռք է բերել նոր սարքավորումներ՝ կառավարության արտադրողականության խթանման ծրագրի միջոցով։Ընկերությունը ձեռք է բերել 22 միավոր պահաման՝ յուրաքանչյուրը 165 տոննա տարողությամբ, ինչպես նաև բարձր արտադրողականությամբ մամլիչ, ջարդիչ և ընդունման բունկեր։ Զուգահեռաբար իրականացվում է նաև կաթսայատան վերազինում։Ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1.3 մլն դոլար։Ծրագրի շրջանակում սարքավորումների ֆինանսավորման տոկոսադրույքները սուբսիդավորվում են պետության կողմից, ինչը նպատակ ունի նվազեցնել բիզնեսի ծախսերը և խթանել արտադրական կարողությունների աճը։

Տվյալները ցույց են տալիս, որ մթերման գործընթացի կայունությունը ապահովվում է ինչպես նախապես կազմակերպված աշխատանքով, այնպես էլ արտադրական ենթակառուցվածքների արդիականացմամբ։

Կարդալ ավելին

Leave a comment