Նորեկներ՝ Հայաստանի հավաքականում․ Եղիշե Մելիքյանը հրապարակել է կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է թիմի կազմը Բելառուսի դեմ ընկերական հանդիպման համար, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Առաջին անգամ ազգային թիմից հրավեր են ստացել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը, «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը, ԲԿՄԱ-ի վինգեր Նարեկ Հովհաննիսյանը և «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խուլիո Բուենոն։

Դարպասապահներ՝

Հենրի Ավագյան – «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան – «Արարատ-Արմենիա»

Գոռ Մատինյան – «Ուրարտու»

Պաշտպաններ՝

Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»

Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ (Ռուսաստան)

Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)

Խուլիո Բուենո – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ՝

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Կառլեն Հովհաննիսյան – «Փյունիկ»

Տիգրան Ավանեսյան – «Օրենբուրգ» (Ռուսաստան)

Արթուր Ասկարյան – ԲԿՄԱ Երևան

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Գոռ Մանվելյան – «Նոա»

Հարձակվողներ՝

Վահան Բիչախչյան – «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)

Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ Երևան

Ֆին Գերագուսյան – «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)

Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»

Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 18։00-ին։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստանի հավաքականը պետք է մրցեր նաև ԱՄԷ-ի հավաքականի հետ, սակայն ընկերական հանդիպումը չեղարկվել էր Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակի պատճառով։

Leave a comment