Առողջապահությունը ՀՀ–ում դառնում է եկամտաբեր բիզնես. Նիկոլ Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260319/arvoghjapahutjuny-hhum-darnum-e-ekamtaber-biznes-nikvol-pashinjan-100022786.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88123504_70:0:651:436_1920x0_80_0_0_4c5053499ca1446e053b99657db5a870.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, առողջության ապահովագրություն, նիկոլ փաշինյան, ռոբոտ

հայաստան, առողջության ապահովագրություն, նիկոլ փաշինյան, ռոբոտ

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետի խոսքով` համակարգն անթերի չէ, սակայն պետք է հրաժարվել իդեալականացումից, քանի որ կյանքն ինքնին իդեալական չէ։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը առողջապահությունը դարձնում է ինդուստրիա։ Գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին։

«Առողջապահությունը ՀՀ–ում դառնում է եկամտաբեր բիզնես։ Արդեն մեծ ներդրումներ են արվում։ Օրինակ` բժշկական ռոբոտներ են ներկրվում»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ առողջապահության ոլորտում այլևս հին համակարգերին վերադարձ չի լինելու, քանի որ իրենց մարզային այցելությունները ցույց են տվել, որ այս նոր համակարգը սկսել է ապրել։

«Համակարգն անթերի չէ, սակայն իդեալականացման ընկալումից պետք է նահանջենք էականորեն, քանի որ կյանքն ինքնին իդեալական չէ. հենց մենք գնում ենք իդեալականացման տրամաբանության հետևից, մենք կյանքի ռելսերից դուրս ենք թռնում և սկսում ենք ապրել միֆերով, էմոցիաներով, փչած փուչիկներով, փչած փուչիկների մեջ։ Իդեալականացումն անկատարության մեջ է։ Չի լինելու մեր երկրում մի իրավիճակ, որ մեր երկրում ամեն ինչ լինի անթերի»,– հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։

Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։

Մեկը շահում է, մյուսը՝ տուժում․ առողջության ապահովագրության խութերը

Leave a comment