Կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը


Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Ավան թաղ․, Աճառյան 51/4)։


 


Ինչպես հայտնում են ՇՎՏՄ-ից, ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի և դիզելային վառելիքի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։


 


Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Դիտումների քանակ38

Leave a comment