Մարթա Կոսը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի, փոխվարչապետի և ՆԳ նախարարի հետ

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-ին կլինի Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Եվրոպական հանձնաժողովի կայքը, Մարթա Կոսը մարտի 19-ին Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։

2026 թվականի փետրվարի 7-ին հայտնի էր դարձել, որ մարտին Հայաստան կայցելի Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

 

Leave a comment