«ՀՀ իշխանությունները ԵՄ վերացական չափանիշները համարում են բացարձակ օրհնություն». Զախարովա | ՄԱՄՈՒԼ.ամ

Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի դիրքորոշումը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ
     Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հեգնանքով մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Հայաստանի` ԵՄ անդամակցության վերաբերյալ, որը ենթադրում է առավելություններ ինչպես միությանը միանալու, այնպես էլ չմիանալու համար։
     «Գիտեք, եթե ինչ-որ մեկն ասում է, որ եթե միանա ԵՄ-ին, դա հիանալի է, բայց եթե չմիանա, դա նույնպես շահեկան իրավիճակ է, ապա նման մարդիկ սովորաբար հաղթում են իրենց սեփական շախմատային խաղում», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Զախարովան նշել է, որ ՀՀ իշխանությունները ԵՄ վերացական չափանիշները համարում են բացարձակ օրհնություն և տարօրինակ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական չափանիշների ներդրման նկատմամբ, որոնց մշակմանը Երևանը չի մասնակցել։ Մինչդեռ, ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանը այդ միավորումների լիիրավ անդամ է և մասնակցում է կանոնների մշակման գործընթացին, ընդգծել է նա։

Leave a comment