Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է վրեժ լուծել Լարիջանիի սպանության համար

Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մարդասպանները կհատուցրեն նրա արյան համար, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին։

«Խոր վշտով ստացա գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և խորհրդում գերագույն առաջնորդի ներկայացուցչի՝ Ալի Լարիջանիի նահատակության տխուր լուրը։ Յուրաքանչյուր արյունահեղություն ունի իր գինը, որը շուտով կվճարեն նահատակների հանցագործ մարդասպանները»,- Խամենեիի մամուլի ծառայությունը մեջբերել է նրա խոսքերը։

Leave a comment