ԱՄՆ-ն 18 օրվա ընթացքում խոցել է Իրանի 7,8 հազար թիրախ և խորտակել է 120 նավ. Սպիտակ տուն

https://arm.sputniknews.ru/20260318/amn-n-18-orva-yntacqum-khvocel-e-irani-78-hazar-tirakh-ev-khvortakel-e-120-nav-spitak-tun-100010363.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90372294_171:0:2902:2048_1920x0_80_0_0_c754f3bf4927eb18d47fce939d8d00c2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հակամարտության հետևանքով արդեն զոհվել և վիրավորվել է ԱՄՆ-ի ու Իսրայելի ավելի քան 680 զինվորական։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ամերիկյան զինուժն Իրանի հետ շարունակվող հակամարտության 18 օրվա ընթացքում խոցել է մոտ 7,8 հազար թիրախ և խորտակել է 120 նավ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր այս գործողության 18-րդ օրն է․․․ Այս պահի դրությամբ մենք խոցել ենք ավելի քան 7800 թիրախ, ավելի քան 120 իրանական ռազմանավ այժմ գտնվում է օվկիանոսի հատակին»,-ասել է Լևիթը Fox News հեռուստաալիքի եթերում։

Իր հերթին ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավելի քան 680 զինվորական է զոհվել կամ տուժել։

Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակման։ Հակամարտության հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել Իրանի հարավում գտնվող աղջիկների դպրոցը, ինչպես նաև սպանվել էր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Հարձակման զոհերի ընդհանուր թիվը, ըստ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի, արդեն գերազանցել է 1,3 հազարը։

Վաշինգտոնը և Թել Ավիվը նոր ռազմական գործողությունը բացատրել էին կանխարգելիչ հարվածով և Թեհրանի միջուկային ծրագրով պայմանավորված սպառնալիքներով։ Սակայն այժմ նրանք այլևս չեն թաքցնում, որ ցանկանում են Իրանում իշխանափոխություն տեսնել։

Leave a comment