Կրակը տեսանելի էր Աշտարակ քաղաքից, ծուխը՝ Եղվարդից





Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Օշական վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում անվադողեր են հրկիզել, ինչի հետևանքով առաջացել են խոշոր կրակ և հսկայական ծուխ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծուխը տեսանելի էր Եղվարդ քաղաքից, իսկ կրակը՝ Աշտարակից։

Ամբողջ երկինքը պատվել էր սև ծխով, ինչը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ամբողջ տարածքը շինարարական ու կենցաղային աղբով է լցված և պատասխանատուները պետք է հնարավորինս շուտ հայտնաբերեն մեղավորներին, ենթարկեն վարչական պատասխանատվության ու պարտավորեցնեն, որպեսզի հեռացնեն աղբը։




դիտվել է 131 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը


Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը

Leave a comment