Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսում եմ քաղաքական ուժերի նախընտրական խոստումները.
Մեկը փոքր ու միջին բիզնեսի հարկերն է զրոյացնելու և դեղերի գների նվազում խոստանում:
Մյուսն արդեն իսկ թոշակներ է բարձրացնում և առողջության համընդհանուր ապահովագրություն ներդնում:
Էն մյուսն առաջարկում է էլ ավելի բարձրացնել թոշակները:
Չորրորդը դրան զուգահեռ նվազագույն աշխատավարձի բարձրացում և բարձրագույն կրթության վարձերի զրոյացում է խոստանում:
Հա ու ամենակորևորը` ոչ մեկ այս ծախսերի սպասարկման համար հարկերի բարձրացում չի խոստանում:
Մի խոսքով, լինելու ենք` չաղ, առողջ… մարաթոն վազող աթլետ:
Էդ ընթացքում բյուջեն մի անկյունում տխուր ծխում ու աչքով է անում պետական պարտքին:
Հայաստանում սոցիալական պոպուլիզմի հիթ-շքերթ է: Ու սա գնալով ահագնանալու է»: