Ագրարային համալսարանի 2 աշխատակից վայր են ընկել համալսարանի հանգստյան տան տանիքից

Ֆեյսբուքի օգտատատեր Գևորգ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկություն է տարածել այն մասին, որ երեկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2 աշխատակից ձնամաքրման աշխատանքներ կատարելիս վայր են ընկել համալսարանի հանգստյան տանի տանիքից` երրորդ հարկից:

Ըստ նրա տուժածների վիճակը գնահատվում է ծանր:

Գևորգ Հակոբյանը նշել է նաև, որ ագրարային համալսարանի ղեկավարներից ոչ մեկ չի այցելել տուժածներին:

Leave a comment